ԵԺԿ-ն կարևորել է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումների միջազգային հետաքննության կարիքը![]() 18 նոյեմբերի 2021 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) խորապես մտահոգված է վերջին ռազմական գործողություններով հայ-ադրբեջանական սահմանին և կարևորում է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումների միջազգային հետաքննության անհրաժեշտությունը՝ այդ թվում ագրեսորի դեմ համապատասխան պատժամիջոցների կիրառումը։ Այդ մասին ասվում է ԵԺԿ հայտարարության մեջ։ «Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտումները։ Միանշանակ մերժում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը որպես տարածաշրջանում քաղաքական նպատակներին հասնելու միջոց։ Ընդգծում ենք միջազգային կանխարգելման մեխանիզմների և ռազմական բախումների միջազգային հետաքննության կենսական անհրաժեշտությունը՝ ներառյալ ագրեսորների դեմ զգալի համապատասխան պատժամիջոցները։ Հարատև խաղաղությունը տարածաշրջանում հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և բանակցային կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված Հիմնարար սկզբունքների հիման վրա»,-ասվում է հայտարարության մեջ։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Հայկական կողմն ունի 2 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |