Միրզոյանն ու Զասը քննարկել են անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ մեխանիզմներով հնարավոր քայլերի դիտարկումը![]() 19 նոյեմբերի 2021 - 10:31 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նոյեմբերի 18-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են ՀՀ արևելյան սահմանագոտում ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ում գործող մեխանիզմների ու գործիքակազմի շրջանակում հնարավոր քայլերի` սահմանված կարգով դիտարկումը: Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր սադրիչ գործողություններով խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը և իրավիճակի դեէսկալացիային ուղղված Հայաստանի ջանքերը: Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |