ԱՄՆ կոնգրեսական․ Սատարում եմ ՀՀ ժողովրդին, որը կրկին հարձակման է ենթարկվել![]() 19 նոյեմբերի 2021 - 10:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի օգնական Քեթրին Քլարքը հայտարարել է, որ սատարում է Հայաստանի ժողովրդին, որը ևս մեկ չհրահրված հարձակման է ենթարկվել։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը։ Ես դատապարտում եմ ագրեսիայի վերջին ակտը և կոչ եմ անում կառավարությանը միանալ 2020թ․ խաղաղության համաձայնությանը»,- գրել է նա։ ։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Photo. AP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |