Գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը պատմության մեջ առաջինը քառակի ռիտբերգեր է կատարել![]() 19 նոյեմբերի 2021 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ քառակի ռիտբերգեր է կատարել պաշտոնական մրցումներում։ Ռիտբերգերը գերմանացի մարզիկ Ռիտբերգերի անունը կրող մարզավարժություն է, երբ մարզիկը hետսահքի ժամանակ կատարում է պտուտակաձև ցատկ աջ ոտքի վրա, դեպի ձախ ուղղությամբ՝ ձաձ ոտքը ծնկում ծալած վիճակով և այնուհետև օդում կատարելով մեկ, երկու կամ երեք պտույտներ վայրէջք է կատարում աջ ոտքի վրա: Գեղասահքի այդ տարրը նա ցուցադրել է Ռուսաստանի գավաթի համար մրցումների ազատ ծրագրում, գրում է ՌԲԿ-ն։ 14-ամյա գեղասահորդուհին նաև բազմաթիվ այլ բարդ տարրեր է կատարել և 147․15 միավորով զբաղեցրել է 1-ին տեղը։ Երկու ելույթի հանրագումարում Պետրոսյանը 2-ն էր՝ 213․26 միավորով։ Ադելիա Պետրոսյանը մարզվում է հայտնի մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբում։ Ընթացիկ շրջանում նա դարձել է պատանիների Գրան պրիի հաղթողը։ Photo. TASS ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |