ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՈՐԱԿԵԼ Է ՈՐՊԵՍ ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԵՌ ՉՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ ՖԻԼՄԸ 8 հուլիսի 2002 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Պատրաստվում է նկարահանման ռեժիսոր Դոն Ասկարյանի նոր ֆիլմը, որը կոչվում է «Արարատը հարյուր կողմերից»: Ֆիլմի սցենարը գրվել է մի քանի տարի առաջ, եւ այժմ գերմանացի եւ հոլանդացի ընկերությունները համաձայնություն են հայտնել մասնակցելու նրա արտադրությանը: Ներկայումս նախագիծը գտնվում է նկարահանումներին նախապատրաստման եւ վերջնական ֆինանսավորման փուլում: Մինչ դեռ թուրքական մամուլն արդեն որակել է ֆիլմը, որպես հակաթուրքական: «Արարատ» ֆիլմի հիմքն ու մոտիվները գտնվում են այլ հարթության մեջ»,- հայտարարել է այդ կապակցությամբ Դոն Ասկարյանը: Ռեժիսորի խոսքերով` Արարատ լեռան մասին ֆիլմ նկարահանելը` դա իր վաղեմի գաղափան է` կինեմատոգրաֆում իրականցնել այն, ինչն արել է ճապոնացի ռեժիսոր Հոկուսայը` նկարահանելով Ֆուձիյամա լեռան մասին ֆիլմ: Ինչ վերաբերում է նրան, որ թուրքական մամուլն այդպես հիվանդագին է արձագանքել այդ թեմային, ապա, ես գտնում եմ, որ ֆիլմը կօգնի նրանց հասկանալ իրենք իրենց, հայտնել է նա: «Եթե թերթերը նկատի ունեն ցեղասպանության թեման, ապա 1988 թվականին ես արդեն նկարահանել եմ «Կոմիտաս» ֆիլմը` երաժշտագետի մասին, ում ճակատագիրը կապված է եղել այդ դժբախտության հետ»,- ասել է ռեժիսորը: Հիշեցնենք, որ Դոն Ասկարյանի «Կոմիտաս» ֆիլմը առաջինն էր, որը ցեղասպանության թեման դուրս բերեց միջազգային էկրան: Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկյան կինոփառատոնին, որից հետո այն ցուցադրվել է համարյա բոլոր եվրոպական երկրներում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |