ԱԳՆ․ Դիմել ենք Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը23 նոյեմբերի 2021 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը, տեղեկացնում է «Ազատությունը»: Նրա խոսքով, Հայաստանի մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը, պատրաստակամություն են հայտնել միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Հայկական կողմը Կրեմլին է դիմել։ «Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական կարգավորման գործընթացին։ Եվ մենք Ռուսաստանին հայտնել ենք, որ պատրաստակամ ենք առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթաց սկսելու։ Երբ և եթե նման գործընթաց սկսվի, բնականաբար, մենք դրա մասին տեղեկատվություն կտրամադրենք», - ասել է Հունանյանը։ Մինչև այս պահը, ըստ ԱԳՆ խոսնակի, Անկարայի ու Երևանի միջև ուղիղ բանակցություններ չեն եղել։ 2021-ի օգոստոսից, Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հանդես եկան հայտարարություններով, թե սահմանի մյուս կողմից դրական ուղերձներ են ստանում։ Սեպտեմբերին Թուրքիայի նախագահն անգամ հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց հանդիպման համար Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում ասել էր, թե Հայաստանի հետ երկխոսություն սկսելու համար Թուրքիան պահանջում է Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք տրամադրել։ «Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել»,-ասել է նա։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |