Իսրայելում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստում են 5-11 տարեկաններին![]() 23 նոյեմբերի 2021 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել 5-11 տարեկան երեխաներին։ Գործընթացը պաշտոնապես մեկնարկել է նոյեմբերի 23-ին։ Համապատասխան տարիքի 22,000 երեխայի ծնող արդեն պատվաստման հայտ է ներկայացրել Իսրայելի պոլիկլինիկաներ և դպրոցների աշխատակազմեր։ Օրվա ընթացքում պատվաստվելու է նաև Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի որդին՝ Դավիթ Բենեթը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Իսրայելն ամերիկյան Pfizer ընկերության արտադրության «շատ մեծ ծավալների» պատվաստանյութ է ստացել։ 12-ից բարձր տարիքի երեխաներին Իսրայելում սկսել էին կորոնավիրուսի դեմ պատվաստել դեռևս հուլիսից։ Կորոնավիրուսի դեմ ամերիկյան Pfizer ընկերության արտադրության պատվաստանյութով Իսրայելի բնակչության պատվաստման ազգային արշավն Իսրայելում մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերի 20-ին։ Ըստ այդ երկրի առողջապահության նախարարության, առաջին դեղաչափով պատվաստվել է արդեն 6.26 մլն իսրայելցի, երկրորդով՝ 5.76 մլն, երրորդով՝ 4.1 մլն։ Իսրայելի բնակչությունը 9.3 մլն է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |