Բասկետբոլի Vbet Ա-Լիգայում երկրպագուն դիպուկ նետումով շահել է 1 մլն դրամ![]() 23 նոյեմբերի 2021 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բասկետբոլի Vbet Ա-Լիգայի հանդիպումների ընթացքում անցկացվող խաղարկությունում գրանցվել է առաջին հաղթողը: Սարգիս Հակոբյանը դիպուկ նետում է կատարել խաղահրապարակի կենտրոնից և շահել սահմանված մրցանակը՝ 1 մլն դրամ: Vbet Ա-Լիգայի 2021/22 բոլոր հանդիպումների ընդմիջումներին անցկացվում է խաղարկություն, որի շրջանակում հանդեսատեսից պատահականությամբ ընտրված երկու մասնակիցը ստանում են երկու հնարավորություն՝ դիպուկ նետում կատարելու խաղահրապարակի կենտրոնից: Թեև մինչ այդ մասնակիցներից շատերը բավականին մոտ էին դիպուկ նետման՝ առաջին հաղթողը գրանցվել է մրցաշրջանի միայն 19-րդ խաղում՝ «Ուրարտու» - ՖԻՄԱ: Սարգիս Հակոբյանը երկրորդ փորձից գնդակը նետել է ուղիղ զամբյուղի մեջ, որից հետո հայտնվել «Ուրարտուի» բասկետբոլիստների գրկախառնությունների մեջ: Vbet Ա-Լիգայի հաջորդող հանդիպումների ընթացքում ևս խաղարկությունն անցկացվելու է՝ կրկին 1 մլն դրամ մրցանակով: Բոլոր խաղերն անցկացվում են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դահլիճում: Խաղացանկին կարելի է ծանոթանալ Vbet Ա-Լիգայի ֆեյսբուքյան էջում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |