Փաշինյան․ Ըստ չճշտված տվյալների՝ նոյեմբերի 16-ից հետո 32 գերի ունենք![]() 24 նոյեմբերի 2021 - 10:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 16-ին, հավանաբար, ավելի մեծ թվով զինծառայողներ են գերեվարվել, քան ավելի վաղ կարծում էին՝ ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։ Այդ մասին նա ասել է՝ պատասխանելով 24 զինծառայողի մասին հարցին, որոնց հետ կապը կորել է նոյեմբերի 16–ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո։ Փաշինյանը հավելել է նաև, որ այդ տվյալները վերջնական ճշտված չեն։ «Մի մասը, որոնց մասին մտածում էինք, որ զոհվել են, իրականում գերեվարվել են, ըստ չճշտված տեղեկությունների»,-ասել է նա։ Վարչապետը կրկին շեշտել է, որ այդ տվյալները վերջնական ճշգրտման կարիք ունեն: «Կան նաև տվյալներ, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավորում չի եղել: Այսինքն, գերեվարվել է մի իրավիճակում, երբ չէր կարող դիմադրել»,-ասել է նա՝ հավելելով, որ աշխատում են բոլոր գերիներին վերադարձնելու ուղղությամբ։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ըստ ՊՆ տվյալների, հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |