ՀՀ-ում կորոնավիրուսի 860 նոր դեպք կա և 28 մահ![]() 24 նոյեմբերի 2021 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 335,738-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 860-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 28 դեպք է գրանցվել, 23-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7379 դեպք կա, այլ պատճառով՝ 1410։ Ապաքինվել է ևս 939 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 309,861 է։ Փաստացի բուժվողների թիվը 17,088 է։ Ընդհանուր առմամբ 2,326,835 թեստ է արվել, մեկ օրում` 8313։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |