Էրիկ Էսրաիլյանը Հռոմի պապից Benemerenti մեդալ ստացած առաջին հայն է24 նոյեմբերի 2021 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն առաջին հայն է, որը Հռոմի պապ Ֆրանցիսկոսից ստացել է Benemerenti մեդալը՝ «Հռոմի կաթոլիկ եկեղեցուն մատուցած բացառիկ ծառայությունների համար»։ Մեդալը նրան է հանձնվել Հայոց ցեղասպանության մասին իրազեկման բարեգործական աշխատանքների համար, գրում է Variety-ն։ Էսրաիլյանը նաև ռեժիսոր Եվգենի Աֆինեևսկու «Ֆրանցիսկոսը» Discovery Plus-ի փաստագրական ֆիլմի պրոդյուսերներից մեկն է, որտեղ Պապն անկեղծորեն խոսում է այնպիսի սուր խնդիրների մասին, ինչպիսիք են միասեռական զույգերը, կանանց իրավունքները և սեռական բռնությունը եկեղեցում։ «Ֆրանցիսկոսում» նաև կադրեր կան Հռոմի պապի 2016-ին Հայաստան կատարած այցից , որի ժամանակ նա արտասանել է «ցեղասպանություն» եզրույթը՝ խոսելով Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերի կողմից 1․5 մլն հայերի սպանության մասին, ինչը հարուցեց Թուրքիայի զայրույթը։ «Գրեթե 100 տարի Թուրքիայի կառավարությունն ազդում էր պատմության շարադրման վրա ԱՄՆ-ում՝ փորձելով լռության մատնել եղելությունը և ճնշում գործադրել ԱՄՆ Պետական դեպարտամենտի վրա։ Ես սիրում եմ աշխատել սոցիալական ազդեցություն ունեցող պատմությունների վրա»,-ասել է Էսրաիլյանը։ Այժմ Էսրաիլյանն աշխատում է «Հրադադար» հեռուստասերիալի վրա՝ Հյուսիսային Իռլանդիայում խաղաղ գործընթացի մասին։ Ռեժիսորը կլինի օսկարակիր գրող և ռեժիսոր Թերի Ջորջը, որը նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ռեժիսորն էր։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |