Covid-19-ից մահվան՝ ԱՎԾ և ԱՆ թվերը մոտ 700-ով տարբեր են․ Քննություն է տարվում25 նոյեմբերի 2021 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Covid-19-ից մահվան դեպքերի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները տարբերվում են Առողջապահության նախարարության ներկայացրածներից։ Շեղումը կազմում է մոտ 700 դեպք, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որոշակի շեղում կա և այս առումով նշանակված է քննություն»,- ասել է նա՝ հավելելով, որ պետք է հասկանալ՝ որն է տարբերության պատճառը։ Խոսելով պատվաստումների անհրաժեշտության մասին՝ Փաշինյանն ասել է, որ մոտ 700,000 առաջին պատվաստումից հետո որևէ լուրջ բարդության դեպք չի գրանցվել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ տեղեկացրել է, որ ամբողջական պատվաստում է ստացվել է բնակչության 20 տոկոսը։ Հայաստանում նոյեմբերի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 336,330-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 592-ով: Մահվան 42 դեպք է գրանցվել, 40-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7419 դեպք կա, այլ պատճառով՝ 1412։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |