ԱՊՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ 8 հուլիսի 2002 - 19:38 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհուրդը մտադիր է աշնանը քննարկել Համագործակցության երկրների տարածքում հակամարտությունների կարգավորման եւ կանխման հատուկ ներկայացուցչի նշանակման հարցը: Այդ մասին, «ՌԻԱ Նովոստի» գործակալության տեղեկատվության համաձայն, հաղորդել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի խաղաղարար գործունեության վարչության խորհրդատու Միխաիլ Շալիմոն: Նրա խոսքերով` այդ փաստաթղթի իմաստը կայանում է նրանում, որ ԱՊՀ տարածքի որեւէ հակամարտության գոտում, Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ, կնշանակվի հատուկ ներկայացուցիչ, որը պատասխանատու է հակամարտության կարգավորման քաղաքական կողմի, ինչպես նաեւ դիվանագիտական եւ ռազմական գործողությունների համակարգման համար: Հակամարտության առանձնահատկություններից եւ մասշտաբներից ելնելով` հնարավոր է, որ կստեղծվի կարգավորման հարցերով հատուկ առաքելություն: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: Համաձայնագրին մասնակցելուց հրաժարվել են Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |