Ֆրանսիայի Սենատ․ Եվրոպան և Ֆրանսիան պետք է սատարեն հայ ժողովրդին![]() 1 դեկտեմբերի 2021 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Եվրոպան և Ֆրանսիան պետք է սատարեն հայ ժողովրդին ի դեմս թուրք-ադրբեջանական ագրեսիայի։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի Սենատի Twitter-ի միկրոբլոգում։ «Ֆրանսիան պետք է արժանի լինի այն հույսերին, որոնք արթնացնում է հայերի սրտում: Հիշեք անցած շաբաթ Սենատում տեղի ունեցած «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով կոնֆերանսը։ Եվրոպան և Ֆրանսիան պետք է սատարեն հայ ժողովրդին ի դեմս թուրք-ադրբեջանական ագրեսիայի»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հրավերով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին։ Համաժողովը նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձևի ընդունման մեկամյակին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |