Բադասյան․ՊԵԿ մաքսավորներն արդեն Գորիս-Կապան ճանապարհին են՝ չի եղել դեպք, որ ադրբեջանական մեքենան հատի ՀՀ սահմանը![]() 1 դեկտեմբերի 2021 - 13:21 AMT PanARMENIAN.Net - ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ ՊԵԿ մաքսային ծառայողներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին։ Նա պարզաբանել է, որ մաքսավորնեը դեռ գործառույթներ չեն իրականացնում, և դա կարվի, երբ ինչ-որ մեքենա հատի Հայաստանի սահմանը և վստահեցրել, թե չի եղել դեպք, որ ադրբեջանական մեքենան հատի ՀՀ սահմանը։ «Մեր որոշ ծառայողներ արդեն իրականացնում են ծառայություն ու մաքսային ծառայողները ժամանակավորապես տեղակայված են նույն վայրերում, որտեղ այլ պետական ծառայողներն են»,-ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը: Ըստ ՊԵԿ նախագահի՝ մաքսային շենքերին փոխարինող ավելի հարմարեցված միջոցներ կան, որոնք իրենք ցանկանում են գնել: Բադասյանը չի ցանկացել ասել, թե որտեղ են տեղակայված մաքսային ծառայողներն ու ինչ կարգավիճակով։ 2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |