Ադրբեջանը դարձել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ![]() 2 դեկտեմբերի 2021 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ։ Ադրբեջանն ընտրվել է 4 տարով, գրում է Interfax.az-ը։ Ընտրությունները տեղի են ունեցել 2021-ի նոյեմբերի 30-ին։ Ադրբեջանն ընտրվել է ձայների մեծամասնությամբ։ Ավելի վաղ Ադրբեջանը նաև ընտրվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի Գործադիր կոմիտեի 2021-2025թթ․անդամ։ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Արբեջանն իր հսկողության տակ անցած տարածքներում պղծում և վանդալիզմի է ենթարկում հայկական եկեղեցիները, վանքերն ու մշակույթի կոթողները, ինչպես նաև գերեզմանոցները։ Պատերազմից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ն պատրաստակամություն է հայտնել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ՝ պատմամշակութային ժառանգության դրությունը գնահատելու համար, սակայն Ադրբեջանից դեռ պատասխան չի ստացել։ Նոյեմբերի 17-ին Հայաստանն առաջին անգամ ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ՝ 2021-2025թթ․ժամանակահատվածի համար։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |