Երևանում վերջին հրաժեշտն են տալիս Վանո Սիրադեղյանին

Երևանում վերջին հրաժեշտն են տալիս Վանո Սիրադեղյանին

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը։

Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին՝ նրա հայրենի Կոթի գյուղում: Սգո թափորը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին:

Ավելի վաղ Հայ ազգային կոնգրեսը կոչ էր արել Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։

Վանո Սիրադեղյան մահացել է հոկտեմբերի 15-ին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---