Դեսպան․ Բելառուսը հետաքրքրված է՝ ամրապնդելու ՀՀ հետ գործակցությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում 4 դեկտեմբերի 2021 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն ասել է, որ բելառուսական կողմը հետաքրքրված է՝ ամրապնդելու համագործակցությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներուժը, այն ծրագրերն ու աշխատանքները, որոնք իրականացվում են ԲՏԱ նախարարության կողմից՝ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ։ Խաչատուրյանը բարձր է գնահատել տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի փորձն ու ձեռքբերումները և համոզմունք հայտնել, որ կան բոլոր նախապայմանները՝ երկու երկրի միջև այս ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ ներդնելու և ամրապնդելու համար։ Կոնյուկն առաջարկել է ըստ ուղղությունների մշակել գործակցության ալգորիթմ, և աշխատանքներ տանել դրանց իրականացման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրի ինժեներական լուծումների փորձին և տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |