Երկրաշարժ Վրաստան-ՀՀ սահմանին` Բավրայի շրջանում

Երկրաշարժ Վրաստան-ՀՀ սահմանին` Բավրայի շրջանում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին տեղական ժամանակով ժամը 11:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 07:26-ին) 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 18 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Բավրա գյուղում, Լոռու մարզի Նորաշեն և Սարչապետ համայնքներում` 2-3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել են հյուսիսային լայնության 41.23⁰ևարևելյաներկայնության 43.97⁰աշխարհագրական կոորդինատներով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---