Թուրքիայում դատում են հայկական եկեղեցու պատին պարած 3 անձի![]() 6 դեկտեմբերի 2021 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում դատավարություն է սկսվել հուլիսին Ստամբուլի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատի վրա պարած 3 անձի դեմ, որոնք որոշ ժամանակ ձերբակալված էին միջադեպի պատճառով, հայտնում է Bianet-ը։ Ըստ Ստամբուլի գլխավոր դատախազության մեղադրական եզրակացության, մեղադրյալներ Օզանքան Յ․-ին, Յունուս Էմրե Ու․-ին և Օմեր Ֆարուք Ա․-ին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում՝ «Հանրության որոշակի մասի կրոնական արժեքների հրապարակային ստորացման» համար։ Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ միջադեպի օրը մեղադրյալները ավտոմեքենայով եկել են հայկական եկեղեցու մուտքի մոտ։ Մինչ Օզանքան Յ․-ն երաժշտություն է միացրել ավտոմեքենայում, մյուս մեղադրյալներ Յունուս Էմրե Ու․-ն և Օմեր Ֆարուք Ա․-ն բարձրացել են եկեղեցու դարպասի վրա, որտեղ խաչ է տեղադրված, և պարել են այնտեղ։ Նշվում է, որ այդ գործողությունը հանրության վրդովմունքն է առաջացրել և քննադատության արժանացել սոցցանցերում։ Ըստ մեղադրական եզրակացության, մեղադրյալներն իրենց ցուցմունքներում խոստովանել են իրենց արարքը՝ նշելով, սակայն, որ հանցավոր միտումով չեն դա արել։ Նշվում է նաև, որ մեղադրանքը հաստատվել է վկաների ցուցմունքներով և տեսախցիկների տեսագրություններով։ Դատախազությունը պահանջել է մեղադրյալներին դատապարտել 6 ամսից մինչև 1 տարվա ազատազրկման յուրաքանչյուրին։ Նրանք դատարանի առջև կկանգնեն առաջիկա օրերին։ Հուլիսին հայտնի դարձավ, որ Ստամբուլում թուրքերը պղծել են հայկական եկեղեցին՝ 3 տղամարդ պարել է հայկական Սուրբ Թագավոր տաճարի պատին, որին խաչ է տեղադրված։ Խաչի ֆոնին պարող տղամարդկանց մասին տեսանյութը տարածվել է սոցցանցերում։ Պոլսո Հայոց պատիրարքարանը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում է, որ եկեղեցում հուլիսի 10-ի ուշ գիշերը տեղի ունեցած դեպքի մասին հայտնել են ոստիկանությանը։ Ստամբուլի քաղաքապետարանը, ինչպես նաև իշխող Արդարության և զարգացման կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, դատապարտել էին անարգանքի այդ ակտը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |