Կիրակոսյան․ Հաագայի դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները![]() 8 դեկտեմբերի 2021 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հաագայի՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ Հայաստանի հայցի մասով որոշումը, ինչպես նաև ՀՀ դեմ՝ Ադրբեջանի հայցով որոշումը: Դատարանը բավարարել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով գրեթե բոլոր միջանկյալ միջոցների վերաբերյալ պահանջները և մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Որոշման առաջին կետով Ադրբեջանը պետք է բռնությունից զերծ պահի 2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում կամ դրա հետևանքով գերության մեջ հայտնված անձանց և ապահովի նրանց հավասարությունն օրենքի առջև: 2-րդ կետով Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության խթանումը կանխելու համար, այդ թվում պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից: 3-րդ կետով Բաքուն պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկի կանխելու համար և պատժելու համար հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտերի հանդեպ վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները: Դատարանը նաև կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը: Իրավաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը և որոշել Հայաստանին պարտավորեցնել՝ «կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը: Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |