«Գոյ» թատրոնն արդեն 20 տարի չի կարողանում իրավաբանական գրանցում ստանալ27 մարտի 2009 - 19:05 AMT PanARMENIAN.Net - «Մասնագիտական տոնի օրը չէի ցանկանա խոսել խնդիրների մասին, բայց այլ կերպ, ցավոք, հնարավոր չէ: Արդեն արդեն 20 տարի է, ինչ գոյություն ունի «Գոյ» թատրոնը: Եւ այդ 20 տարվա ընթացքում թատրոնը, որում ներկայումս աշխատում է 35 հոգի, չի կարողացել իրավաբանական գրանցում ստանալ»,- հայտնել է Երեւանի «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը Թատրոնի միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսին:Չնայած խնդիրներին, մարտի 28-ին թատրոնը«Մարատ Սանդ» ներկայացման պրեմիերայով կտոնի իր հոբելյանը: Ռեժիսորի խոսքով, թատրոնները ծնվում եւ ոտքի են կանգնում սերնդի հետ միասին: «Գոյ» թատրոնը ստեղծվել է Հայաստանի անկախության տարիներին եւ միշտ բաց է եղել թատերական ոլորտի երիտասարդ կադրերի համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |