Արտարժույթի ներբանկային շուկայում առքի եւ վաճառքի ծավալները հավասարակշռվել են27 մարտի 2009 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Մարտի 23-27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 42.906.076 ԱՄՆ դոլար` 368.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 42.439.615 ԱՄՆ դոլար` 372.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 56.030.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 367.16 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «NASDAQ OMX Արմենիա» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 5.300.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 366.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մարտի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 10 մլն ԱՄՆ դոլար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |