Փոխնախարար․ Ամեն ինչ արվելու է, որ մինչև տարեվերջ առաջնագծի կահավորումն ավարտվի![]() 9 դեկտեմբերի 2021 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է, որ ամեն ինչ անելու ենք, որ մինչև տարեվերջ ավարտենք առաջնագծի կահավորումը, ամեն ինչ արվում է՝ սահմանին պատշաճ կահավորում և ինժեներական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: «Մենք սահմանին մոդուլային տնակներ ենք տեղադրել, որոնք հնարավորություն են տալիս մեր զինվորիներին՝ հերթափոխ իրականացնելու, քնելու, տաքանալու համար: Իրենք ապահոված են վառելափայտով, ամեն ինչ պետությունն անում է այդ վիճակը շտկելու համար»,-վստահեցրել է փոխնախարարը, գրում է «Փաստինֆոն»։ Վերջինս խուսափել է պատասխանել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերին՝ պատճառաբանելով, որ դրանք զգայուն հարցեր են և պետք է բավարարվել միայն պաշտոնական հաղորդագրություններով. «Խուճապային տրամադրությունները չեն նպաստում մեր սահմանի անվտանգության ապահովմանը, ես անընդհատ փորձում եմ խուսափել սահմանի վերաբերյալ հարցերին պատասխանելուց: Սահմանային գծի զգայուն հարցերի վերաբերյալ ՊՆ բոլոր պաշտոնյաներն էլ փորձելու են հնարավորինս քիչ տեղեկատվություն տալ, միայն հստակ և կոնկրետություն պարունակող տեղեկություններ պետք է լինեն»,-ասել է Սարգսյանը: Այն հարցին, թե ի վերջո Իշխանասարում ադրբեջանական զորքերը հետ գնացե՞լ են՝ փոխնախարարը պատասխանել է․ «Մի փիլիսոփայական բան ասեմ՝ եթե Իշխանասարի հետ կապված մի բան իմանաք, դա ձեզ օգուտ տալու՞ է, թե ոչ: Հանրությանը վստահեցնում ենք, որ մեր սահմանները պաշտպանվում են Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների կողմից, նոյեմբերի 16-ին տեղի ունեցած բախումների ժամանակ մեր զինված ուժերն իրենց մարտունակությունը նաև գործով ապացուցեցին»,-ասել է Արման Սարգսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |