Flyone Armenia-ն սկսում է Երևանից կանոնավոր թռիչքները

Flyone Armenia-ն սկսում է Երևանից կանոնավոր թռիչքները

PanARMENIAN.Net - Flyone Armenia ընկերության A320 օդանավը դեկտեմբերի 10-ին ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան` կանոնավոր չվերթներ իրականացնելու։

Ընկերության առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին՝ դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան:

Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

Ընկերությունն իրականացնելու է չվերթեր դեպի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Թել Ավիվ, Կրասնոդար, Թբիլիսի, Քութաիսի և Ստամբուլ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---