Իտալական ալիքը ֆիլմ է ցուցադրել 44-օրյա պատերազմի մասին․ ՄԻՊ-ը ցույց է տվել ադրբեջանցիների հանցանքների ապացույցները![]() 13 դեկտեմբերի 2021 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի Rai 1 հեռուստաընկերության հայտնի լրագրող Ստեֆանիա Բատիստինին ծավալուն ֆիլմ է պատրաստել, և հեռուստաընկերությունը ցուցադրել է այն. ֆիլմը վերաբերում է 2020-ի արցախյան պատերազմին, պատճառներին ու հետևանքներին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ ՄԻՊ-ը ֆիլմում խոսել է պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների մասին, ցույց տվել պատերազմական հանցանքների ապացույցներ: Նա խոսել է նաև միջազգային կառույցների խիստ անհամաչափ արձագանքի մասին, ինչպես նաև նշել, թե այս ամենը հանգեցրել է էթնիկ զտումների Արցախում, ցեղասպան քաղաքականության հետևանք է: Նա մեկ ժամանոց ֆիլմի մի հատվածը ներկայացրել է թարգմանությամբ։ Նշվում է, որ ադրբեջանցի զինծառայողները կատարել են վայրագություններ՝ հայերի գլխատման դեպքեր, կտրել սպանված մարդկանց մարմնի մասերն ու դա արել բաց դեմքերով՝ վստահ լինելով, որ չեն պատժվելու: Այնուհետև, նրանք այդ մասին տեսանյութերը կամ լուսանկարները տարածել են սոցցանցերում՝ հայկական միջավայրում տարածելով բռնության տեսարաններ, իսկ իրենց երկրում արժանանալով խրախուսանքի: «Պատերազմի ժամանակ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ահաբեկիչներ, կիրառվել են քիմիական էլեմենտներ պարունակող (ենթադրաբար՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող) զենքեր: Պատերազմական այս հանցանքները, դաժանությունները ծնելու են նոր՝ ավելի ծանր հանցանքներ դրանք կազմակերպողների ու կատարողների անպատժելիության դեպքում»,-ասվում է գրառման մեջ:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |