Ֆրանսիայի նախագահի թեկնածու․ Արարատի դիմաց կանգնած՝ ուզում ես ասել հայերին՝ դարեր շարունակ դիմադրության օրինակ եք եղել![]() 13 դեկտեմբերի 2021 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում է գտնվում ֆրանսիացի հայտնի լրագրող և գրող, ծայրահեղ աջակողմյան ուժերը ներկայացնող Էրիկ Զեմուրը, որը հայտարարել է Ֆրանսիայի նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Դեկտեմբերի 11-ից նա շրջագայում է Հայաստանով և մի քանի գրառում ու լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։ «Մեր քաղաքակրթության մեծությունը միշտ սնուցել է մեր խոսակցությունները՝ և ահա մենք Արարատ լեռան դիմաց ենք՝ Արևմուտքի և Արևելքի սահմանին։ Հայ-թուրքական սահմանին կանգնած, Արարատի դիմաց կանգնած, ուզում ես ասել հայերին, որ դարեր շարունակ նրանք եղել են դիմադրության օրինակ»,- գրել է նա Խոր Վիրապ այցից հետո։ Զեմուրը նաև մոմ է վառել Խոր Վիրապի վանքում։ «Վեհ պատարագ Խոր Վիրապի վանքում՝ պատմության մեջ առաջին քրիստոնեական երկրի օրրանում»,-գրել է նա։ ՀՀ այցից առաջ հրապարակված հաղորդագրության մեջ, որը Զեմուրը տեղադրել էր Twitter-ի իր միկրոբլոգում, ասվում էր, որ այցը Հայաստան հնարավորություն կտա հաստատել աջակցությունը հայ ժողովրդին, որն «անցել է պատերազմի սարսափների միջով»։ Զեմուրը նաև արծարծել է ֆրանսիական ներդրումների հարցը։ Նշվել է, որ այցը կարևորվում է միջմշակութային երկխոսության և Հարավային Կովկասում Ֆրանսիայի քաղաքականության տեսակետից։ Էրիկ Զեմուրը Հայաստանում է եռօրյա այցով։ Զեմուրին հայաստանյան այցում ուղեկցում է նրա ընկերը՝ Ֆիլիպ դը Վիլիերսը։ Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կայանալու են 2022թ․ ապրիլին։ Նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին Զեմուրը հայտարարել է նոյեմբերին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |