ԱՀԿ. Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը «դելտայից» պակաս վտանգավոր է

ԱՀԿ. Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը «դելտայից» պակաս վտանգավոր է

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհյին կազմակերպության (ԱՀԿ) տեխնիկական տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կարող է պակաս խոցելի լինել պատվաստանյութերի համար, սակայն «դելտայի» նման վտանգավոր չէ։

«Այսօրվա դրությամբ տվյալները սահմանափակ են և հաստատված ապացույցներ չկան, որ պատվաստանյութերն արդյունավետ են «օմիկրոնի» դեմ։ Նախնական տվյալները և «օմիկրոն» շտամի սպիտակուցի զգալիորեն փոփոխված հակագենային պրոֆիլը թույլ են տալիս ենթադրել, որ պատվաստանյութի արդյունավետությունն այդ շտամի դեմ կարող է թույլ լինել»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

ԱՀԿ-ում շեշտել են, որ այդ նախնական տվյալները մատնանշում են, որ նոր շտամը պակաս վտանգավոր է, քանի որ հայտնաբերված դեպքերի մեծ մասն ընթացել է առանց ախտանիշների, կամ ընթացքը ծանր չի եղել։

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը հայտնաբերվել է արդեն 63 երկրում։ Տարածման արագությամբ այս նոր շտամը կարող է գերազանցել «դելտային», բայց ինչի հետ է դա կապված, դեռևս պարզ չէ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն շտապ հավաք է նախաձեռնել Covid-19-ի հարավաֆրիկյան շտամի պատճառով։ ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանն ասել է, որ B.1.1.529. շտամը բազում «տագնապալի» մուտացիաներ ունի, ավելին, քան մյուս տարբերակները։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---