ԵԽ ղեկավարը դեկտեմբերի 14-ին կհանդիպի Փաշինյանին և Ալիևին![]() 13 դեկտեմբերի 2021 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին եռակողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին ընդառաջ, որը կայանալու է դեկտեմբերի 15-ին։ «Եվրախորհրդի նախագահը դեկտեմբերի 14-ին սկզբից երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ Նույն օրը երեկոյան նա եռակողմ հանդիպում կանցկացնի նրանց հետ»,- ասել է Միշելը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ դիվանագետի, առաջիկա հանդիպման նպատակն է օգնել երկու երկրին անմիջական շփում հաստատել և բարելավել հարաբերությունները։ «Մենք ջանադրաբար աշխատում ենք ՀՀ և Ադրբեջանի հետ՝ բարձրացնելու համար վստահության մակարդակը նրանց միջև՝ հիմնվելով երկու երկրների ՊՆ ղեկավարների միջև հաստատված ուղիղ կապի վրա, որը հաջողությամբ հաստատվել է մի քանի շաբաթ առաջ»,-ասել է նա։ Ինչպես ակնկալվում է, եռակողմ հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն կարվի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |