Պորտուգալիան ՀՀ-ին Pfizer-ի 40,000 դեղաչափ կտրամադրի![]() 14 դեկտեմբերի 2021 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Պորտուգալիան Հայաստանին Pfizer պատվաստանյութի 40,000 դեղաչափ կտրամադրի ԵՄ աջակցության ծրագրի շրջանակում, հայտնում է Sputnik Արմենիան՝ պորտուգալական լրատվամիջոցներին հղումով։ Գործարկվել է Արևելյան գործընկերության` պատվաստանյութերի փոխանակման ծրագիրը։ Նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարել է Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեին։ Ծրագրի բյուջեն կազմում է 35 մլն եվրո։ ԵՄ-ն հոգում է բոլոր ծախսերը` սկսած պատվաստանյութերի ձեռքբերումից մինչև դրանց առաքում։ Եվրոպական հանձնակատարի խոսքով` սա նաև շատ կարևոր ուղերձ է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախաշեմին, որը կայանալու է դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում։ Դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1,452,374 պատվաստում է կատարվել։ Առաջին դեղաչափով 869,750 պատվաստում է արվել, երկրորդով` 582,624։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |