ՀՀ էկոնոմիկայի նախարար. Եվրահանձնաժողովի աջակցությունը պահանջված է եւ ժամանակին

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերին եւ Եվրամիության խորհրդատվական խմբի անդամներին, որոնք Հայաստան են ժամանել` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ՀՀ պետական մարմիններին բարեփոխումների գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար խորհրդատվական օժանդակություն տրամադրելու նպատակով:

Ինչպես հաղորդում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման սկզբում Եվրամիության խորհրդատվական խմբի անդամները էկոնոմիկայի նախարարին են ներկայացրել համագործակցության հնարավոր ոլորտները, այն է` կոռուպցիայի կանխարգելում եւ հակակոռուպցիոն պայքար, տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնային կառավարում եւ էլեկտրոնային հասարակության ձեւավորում, պետական կառավարում եւ ֆինանսներ:

Ողջունելով հյուրերին, Ներսես Երիցյանը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը չափազանց կարեւորում է կարողությունների ձեւավորմանն ու ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղված ցանկացած նախաձեռնություն եւ նշել, որ Եվրամիության խորհրդատվական խմբի օժանդակությունը պահանջված է եւ ժամանակին ու կնպաստի ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի համաձայնագրի կնքմանը:

Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերի խնդրանքով Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի առաջնային ուղղությունները եւ տնտեսական բարեփոխումների գործընթացը` ուղղված գործարար միջավայրի, հարկային եւ մաքսային դաշտերի բարելավմանը, գիտելիքի վրա հիմնված տնտեսության խթանմանն ու զարգացմանը, պետություն-մասնավոր հատվածների համագործակցության ակտիվացմանը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---