Գրիգորյանը և Սալիվանը ՀՀ շուրջ անվտանգային միջավայրին վերաբերող հարցեր են քննարկել![]() 16 դեկտեմբերի 2021 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Հանդիպմանը քննարկվել է ՀՀ շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը խոսել են նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունների մասին, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման համար։ Նրանք միմյանց են փոխանցել իրենց երկրների առաջնորդների՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Բայդենի ողջույնի խոսքերը։ Կողմերը արձանագրել են ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների ձեռքբերումները, որոնք առանձնահատուկ դերակատարություն ունեն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում։ Այս առնչությամբ, Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Սալիվանին «Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին» Հայաստանին հրավիրելու կապակցությամբ, ինչը նաև այդ հաջողությունների փաստացի արձանագրումն է։ Հանդիպման վերջում Գրիգորյանը հրավիրել է Սալիվանին այցելել Հայաստան։ Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ «Սալիվանը մտահոգություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության վերաբերյալ և ընդգծել է, որ զորքերի տեղաշարժը չսահմանազատված սահմանների մոտակայքում անպատասխանատու է և սադրիչ», գրում է ՌԻԱ Նովոստին։ Սալիվանը նաև ողջունել է շփումը ՀՀ և Ադրբեջանի միջև, ինչպես նաև հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին Թուրքիայի և Հայաստանի հայտարարությունները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |