Փաշինյան․ Ալիևի հետ վերահաստատել ենք՝ Երասխ-Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղի կկառուցվի![]() 16 դեկտեմբերի 2021 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Բրյուսելում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունը: Նա նշել է, որ Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան ու Ռուսաստան, իսկ Ադրբեջանը կկապվի Նախիջևանի հետ: Վարչապետը հավելել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում: «Այդ պայմանավորվածությունն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և արձանագրվել Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը», - ասել է նա։ Վարչապետը շեշտել է, որ երկաթուղին գործելու է ըստ միջազգայնորեն ընդունված սահմանային ու մաքսային կանոնների, փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո: Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը: Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |