Մակրոն․ Երբեք չենք լքի հայերին![]() 16 դեկտեմբերի 2021 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է՝ երբեք չեն լքի հայերին։ «Մենք միշտ լուծումներ կփնտրենք կայուն խաղաղության համար: Մաղթում եմ, որ տոների շրջանը լինի մարդասիրական ոլորտում ձեռքբերումների և խաղաղության շրջան»,-ասվում է գրառման մեջ։ Մակրոնը նաև կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ ողջագուրվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այն կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |