ԵՄ-ն 2․3 մլրդ եվրո կհատկացնի Արևելյան գործընկերության երկրներին![]() 16 դեկտեմբերի 2021 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրով Եվրամիությունը 2․3 մլրդ եվրո կհատկացնի Արևելայն գործընկերության երկրներին, որի անդամ են Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը։ «Նոր օրակարգը կամրապնդվի տարածաշրջանային տնտեսական և ներդրումային 2.3 մլրդ եվրոյի ծրագրով, որով հնարավոր է 17 մլրդ եվրոյի պետական և մասնավոր ներդրումներ մոբիլիզացնել տարածաշրջանի համար»,- ասվում է հայտարարության մեջ։ «Տարբեր երկրների և ոլորտների համար նախատեսված ներդրումային պլանն ուղղված է Արևելայն գործընկերության ամբողջ տարածաշրջանի բարօրությանը: Ընդունելով չլուծված խնդիրների առկայությունը՝ մենք նշում ենք բարեփոխումների կայուն առաջընթացը գործընկեր երկրներում»,-ասվում է փաստաթղթում։ Նշվում է նաև, որ ԵՄ աջակցությունը կախված կլինի համաձայնեցված բարեփոխումների իրականացումից։ Ավելի վաղ Եվրամիությունը Հայաստանի համար 2․6 մլրդ եվրո աջակցության փաթեթի մասին է հայտարարել՝ 5 տարվա համար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |