Գոհարյանի «վնասվածքը» թույլ է տալիս հանդես գալ «Բատեի» կազմում, սակայն ոչ Հայաստանի հավաքականի համար

PanARMENIAN.Net - Բելառուսի «Բատե» թիմի հարձակվող Հովհաննես Գոհարյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի կազմում Էստոնիայի հավաքականի հետ խաղում, որը կայանալու է 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Դրա պատճառը, ըստ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի, հայ հարձակվողի վնասվածքն է: Այդ մասին նա հայտարարել է այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում:



Մինչդեռ Գոհարյանն այսօր դարձավ կրկնակի գոլի հեղինակ Նեսվիժի «Վերասայի» հետ ստուգողական խաղում, որտեղ Բորիսովի թիմը խոշոր հաղթանակ տարավ 4:1 հաշվով: Հայ հարձակվողն աչքի ընկավ խաղի 7-րդ եւ 77-րդ րոպեներին: Այդ մասին ասվում է բելառուսական թիմի պաշտոնական կայքում:



Նշենք, որ Գոհարյանը բազմիցս է հայտարարել, որ ցանկանում է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Սակայն այդպես էլ հրավեր չստացավ Պոուլսենից:



Այդպիսով, հայկական հավաքականում Գոհարյանի բացակայության իսկական պատճառը դեռեւս հայտնի չէ:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---