Սիմոն Մարտիրոսյանը` ԱԱ բրոնզե մեդալակիր![]() 16 դեկտեմբերի 2021 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա մրցապայքարին մասնակցում էր 109 կգ քաշային կարգում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Պոկում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրել է 188 կգ և դարձել փոքր արծաթե մեդալակիր։ Սիմոնն առաջին փորձից գլխավերևում պահել է 188 կիլոգրամանոց ծանրաձողը, այնուհետև երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ չի կարողացել բարձրացնել 193 և 196 կիլոգրամանոց ծանրաձողերը։ Մարտիրոսյանը հրում վարժությունում հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը, բարձրացրել 228 կգ և երկամարտում դարձել բրոնզե մեդալակիր։ Սիմոնը երկու անգամ չի կարողացել բարձրացնել 237 կիլոգրամանոց ծանրաձողը։ Դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար ՀՀ հավաքականից կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |