Վիեննայում որոշվել են այն ոլորտները, որոնք կարող են նպաստել Երեւանի ու Բաքվի միջեւ վստահության հաստատմանը

PanARMENIAN.Net - Վիեննայում International Alert-ի հովանու ներքո իր աշխատանքն է ավարտել հայ-ադրբեջանական ՈԿԿ-ի համաժողովը: «Համաժողովը որոշել է այն երեք հիմնական ոլորտները, որտեղ պետք է հզորացվեն ու ընդլայնվեն ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահության ամրապնդման համար: Աշխատանքը պետք է վարվի յուրաքանչյուր հասարակությունում, անհրաժեշտ է ուղղակի շփումներ հաստատել եւ համատեղ նախագծեր իրականացնել հայերի ու ադրբեջանցիների միջեւ այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել նախագծի համակարգող Դեսիսլավա Ռուսանովան:



Նրա խոսքերով, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ողջունում են հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը: «Ես հուսով եմ, որ երկխոսությունը կշարունակվի, այս կան այն ձեւով նաեւ ապագայում: Հաջողված խաղաղապահ նախաձեռնությունների փորձը, որոնց մասնակցել է International Alert-ը, վկայում են, որ քաղաքացիական հանրությունը կարող է չափազանց կարեւոր դեր կատարել խաղաղության հաստատման գործում: Ղարաբաղյան հակամարտության դեպքում քաղաքական համաձայնության պետք է գան պետությունների նախագահները, սակայն քաղաքացիական հասարակությունը եւ լրագրողները կարող են վստահության կամուրջներ հաստատել խաղաղ կարգավորմանը մոտենալու համար»,-ընդգծել է Ռուսանովան:



Հայ-ադրբեջանական չորրորդ համաժողովը տեղի կունենա 2009 թվականի հուլիսին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---