Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Արցախ է մեկնել![]() 23 դեկտեմբերի 2021 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը մեկնել է Արցախ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է France TV-ի մեկնաբան Ժուլյեն Նենին։ Պեկրեսը հավակնում է դառնալ Ֆրանսիայի առաջին կին նախագահը և մտադիր է մասնակցել 2022 թվականի ընտրություններին։ «Վալերի Պեկրեսը մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Այնտեղ նա հանդիպումներ է ունեցել տեղի քաղաքական գործիչների հետ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցը չի լուսաբանվել Հայաստանում գտնվող ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասի կողմից, այդ թվում France TV-ի կողմից», - ասվում է գրառման մեջ։ Հայաստանում Պեկրեսին ընդունել են ՀՀ նախագահն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը, նա հանդիպում է ունեցել նաև ԱԳ նախարարի և Ազգային ժողովի խոսնակի հետ։ Դեկտեմբերի սկզբին եռօրյա այցով Հայաստանում էր նաև Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածու՝ Էրիկ Զեմուրը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |