Փարաքարում լարված է․ Համայնքապետի միանգամից 2 թեկնածու երդմնակալության է պատրաստվում![]() 23 դեկտեմբերի 2021 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները կրկին բողոքի ակցիա են իրականացնում՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրության արդյունքների հետ կապված: Ցուցարարները պահանջում են, որ վերջինս դառնա Փարաքարի համայնքապետ: Համայնքում առավոտից մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Փարաքար խոշորացված համայնքում միանգամից երկու թեկնածու՝ «Դավիթ Մինասյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանը և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը հայտարարել են, որ ընտրվել են համայնքի ղեկավար: Դեկտեմբերի 23-ին նախատեսված է երկու նոր համայնքապետի երդմնակալության արարողությունը: Այս պահին համայնքապետարանի դիմաց են հավաքվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Գրիգորյանի աջակիցները և պահանջում են, որ վերջինս դառնա Փարաքարի համայնքապետ: ՏԻՄ ընտրության արդյունքներով առաջատարը «Ապրելու երկիր» կուսակցությունն էր, որը ստացել էր ձայների 48.94%-ը, «Դավիթ Մինասյան» դաշինքը ստացել էր 23.51%, իսկ ՔՊ-ն 27.54%-ը և որևէ կուսակցություն մեծամասնություն չէր կազմել: ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան դաշինքը» առաջադրել են Դավիթ Մինասյանի թեկնածությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |