Գյուղական ճանապարհների շինարարության ծրագիրը կմեղմացնի Հայաստանի վրա համաշխարհային ճգնաժամի հետեւանքները28 մարտի 2009 - 16:03 AMT PanARMENIAN.Net - «Ճանապարհների շինարարության ոլորտում մենք որոշ հնարավորություններ ունենք, որոնք կմեղմացնեն Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի հետեւանքները», շաբաթ օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Ինչպես բազմիցս նշվել է, համաշխարհային ճգնաժամն ազդել է նաեւ Հայաստանի տնտեսության վրա, ասել է նախարարն ու ավելացրել, որ տրանսպորտը, ճանապարհների շինարարությունն ու կապը Հայաստանի տնտեսության մի մասն են, ուստի եւ, ճգնաժամն այդ ոլորտն էլ չի շրջանցի:Սարգսյանը հաղորդել է, որ այդ ուղղությամբ պայմանավորվածություններ գոյություն ունեն նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ենթադրում են խոշոր ֆինանսավորում ճանապարհների շինարարության ոլորտում:«Հայաստանը ՀԲ-ի կողմից առաջին չափաբաժինը կստանա ապրիլի վերջին եւ անմիջապես կսկսվի ճանապարհների շինարարությունը», - ասել է նա: Ինչպես հաղորդել է Սարգսյանը, ֆինանսավորման շուրջ բանակցությունների գործընթացը տեւել է ընդամենը 2 ամիս, քանի որ երկրի կառավարության խնդրանքով, ՀԲ-ն ընդառաջել է եւ արագացրել պայմանագրի կնքման գործըթնացը: Տրանսպորտի եւ կապի նախարարը տեղեկացրել է, որ 100 կմ երկարությամբ գյուղական ճանապարհների շինարարության ֆինանսավորման նպատակով նախատեսվում է 30.4 մլն դոլար հատկացնել, որոնցից 25 մլն դոլարը կտրամադրվի ՀԲ-ի կողմից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |