ՌԴ խաղաղապահները մեկ օրում ավելի քան 2000 մարդու ելումուտ են ապահովել Արցախ![]() 24 դեկտեմբերի 2021 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ԼՂ-ում դիտակետերով և Լաչինի միջանցքով մեկ օրվա ընթացքում ապահովել են ավելի քան 2000 մարդու ելումուտ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակն ու հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին։ Լաչինի միջանցքում և ԼՂ սահմանազատման գծի ամբողջ երկայնքով տեղակայված են ՌԴ խաղաղապահ ուժերի 27 դիտակետ։ Դիտակետերում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահները կրում են «Ռատնիկ» հանդերձանքը։ Դիտակետերը կահավորված են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով, անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով և տեսախցիկներով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |