Հայաստանում ճանապարհները կլուսավորվեն

PanARMENIAN.Net - «Հայաստանում բնակավայրերի փողոցների լուսավորության հարցն այն խնդիրներից է, որոնց լուծմանը ձգտում ենք մենք բոլորս», - լրագրողներին ասել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, դա շատ ծախսատար նախագիծ է, եւ Հայաստանն առայժմ նման ծրագրի կազմակերպման հնարավորություններ չունի:



Ինչպես հաղորդել է նախարարը, այդ առումով «ամենալուսավոր» երկիրը Բելգիան է, որտեղ լուսավորված են բոլոր փողոցները: Սակայն, Սարգսյանի խոսքերով, միջոցներ կձեռնարկվեն Հայաստանում լուսավորության հետ կապված խնդրի լուծման համար: Այդ առումով կան մի շարք շատ հետաքրքիր առաջարկություններ: «Ինչպես օրինակ` նվազագույն ծախսերով կազմակերպել ճանապարհների լուսավորումը` օգտագործելով ճանապարհների երկայնությամբ գտնվող օբյեկտների լուսավորությունը», - ասել է նա: --Շ--
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---