Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչների համար համաներում չի լինի28 մարտի 2009 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ահաբեկիչների համար համաներում չի լինի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մեր դիրքորոշումն ու սկզբունքները հայտնի են. մենք ընդունում ենք միայն զենքի կամավոր ցած դնելը», - ասել է նա, հաղորդում է NTV-turk-ը: Բաղդադում Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին ՔԱԿ-ին կոչ է արել ցած դնելու զենքերը եւ հեռանալու Իրաքի տարածքից: Թալաբանիի հայտարարությանը հավանություն է տվել Իրաքի հյուսիսում քրդական վարչակազմի ղեկավար Նեչիրվան Բարզանին` հայտարարելով ՔԱԿ-ի դեմ պայքարում Թուրքիային աջակցելու պատրաստակամության մասին: Դրա հետ մեկտեղ, Բարզանին ընդգծել է, որ հանդես է գալիս քրդական խնդրի խաղաղ կարգավորման օգտին, այդ թվում նաեւ Թուրքիայում ՔԱԿ-ի համար համաներում հայտարարելու միջոցով: Քրդական աշխատավորական կուսակցությունը ճանաչվել է որպես ահաբեկչական կամզակերպություն ՄԱԿ-ի եւ Եվրամիության կողմից: Թուրքական իշխանությունների հետ հակամարտությունը, որը շարունակվում է ավելի քան 30 տարի, խլել է ավելի քան 40 հազար մարդու կյանք: Թուրքական բանակը պարբերաբար ռազմական գործողություններ, հիմնականում օդային արշավներ է կազմակերպում Հյուսիսային Իրաքում, որտեղ տեղակայված են ՔԱԿ-ի գրոհայինների հիմնական ճամբարները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |