Իսրայելը ՀՀ նոր դեսպան ունի. Նստավայրը կլինի Թել Ավիվում![]() 29 դեկտեմբերի 2021 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արման Հակոբյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արման Հակոբյանին նշանակել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թել Ավիվ)»,- ասված է նախագահի հրամանագրում։ Արման Հակոբյանը 2011-2020թթ. եղել է ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ, 2020-2021թթ. Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա): ՀՀ-ն և Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992-ին: Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրը Թել Ավիվն է դարձել 2020-ի փետրվարին: Մինչև այդ նստավայրը Երևանն էր։ 2021-ի օգոստոսին Արմեն Սմբատյանը հետ է կանչվել Իսրայելում ՀՀ դեսպանի պաշտոնից, որին նշանակվել էր 2018-ի մարտին: 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ հաստատվեց, որ Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառել, որն օգտագործվել է նաև խաղաղ բնակչության դեմ, հայկական կողմը հետ կանչեց դեսպան Սմբատյանին՝ խորհրդակցությունների: Ավելի ուշ նա վերադսրձել էր իր պարտականությունների կատարմանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |