ՌԴ-ում աշխատող ներգաղթյալներին կպարտավորեն մատնադրոշմ հանձնել![]() 29 դեկտեմբերի 2021 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Առանց մուտքի արտոնագրի Ռուսաստան մուտք գործող աշխատանքային ներգաղթյալներն ու օտարերկրյա քաղաքացիները պետք է պարտադիր մատնադրոշմ հանձնեն, լուսանկարվեն և բուժզննում անցնեն։ Օրենքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 29-ից։ ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնում ասել են, որ, ներգաղթյալները, անցնելով այդ ընթացակարգերը, ՌԴ տարածքում օրինական գտնվելու համար պետք է դա հաստատող փաստաթղթեր ունենան, գրում է ՏԱՍՍ-ը։ Համապատասխան ընթացակարգերն անցած ներգաղթյալներին պլաստիկ քարտ կտրվի՝ տեղեկատվության էլեկտրոնային կրիչով կամ առանց դրա։ Աշխատանքային միգրանտները պարտավոր են այդ ընթացակարգերն անցնել ՌԴ մուտք գործելու պահից 30 օրացուցային օրվա ընթացքում։ Նմանատիպ սխեմա է նախատեսված պատենտի համար դիմում ներկայացնելու կամ աշխատանքի թույլտվություն ստանալու համար։ Բացի այդ, բուժզննությամբ ներգաղթյալների մոտ պետք է ժխտվի ՄԻԱՎ-ի, վարակիչ հիվանդությունների առկայությունը, ինչպես նաև թմրամոլային կախվածությունը։ Օտարերկրացիները, որոնք աշխատելու նպատակով չեն մուտք գործել ՌԴ, 90 օր անընդմեջ երկրում մնալու դեպքում, պետք է պետական պարտադիր մատնադրշոման ընթացակարգ անցնեն և լուսանկարվեն։։ Բելառուսի քաղաքացիներն ազատվում են այդ պահանջներից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |