ՀՀ-ն ևս մտադիր է գլխավոր հյուպատոսություն բացել Իրանում![]() 30 դեկտեմբերի 2021 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ևս աշխատում է Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։ Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Կապանում Իրանի հյուպատոսություն բացելու մասին ԻԻՀ կառավարության որոշումը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Մենք նույնպես աշխատում ենք Իրանում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ»,-ասել է Հունանյանը։ Դեկտեմբերի 29-ի նիստում Իրանի կառավարությունը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքում հյուպատոսություն բացելու առաջարկին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |