Թուրքական Pegasus-ը Ստամբուլ-Երևան թռիչքների հայտ է ներկայացրել հայկական կողմին![]() 4 հունվարի 2022 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Pegasus ընկերությունը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին` Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով։ Այդ մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Այո, թուրքական Pegasus-ը դիմել է փետրվարից սկսած շաբաթական երկու չվերթ իրականացնելու հայտով»,– ասել է նա։ Թե երբ կկայացվի որոշումը, Հարությունյանը չի հստակեցրել` տեղեկացնելով, որ Քաղաքացիական ավիացիան ներկայում ուսումնասիրում է հայտը։ Ավելի վաղ թուքական կողմը հայտարարել էր, որ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել մեկ թուքական ու մեկ հայկական ընկերություն։ Դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ Թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |