Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցչի նշանակումը

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցչի նշանակումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցչի նշանակմանը, ասվում է Պետդեպարտամենտի կայքում։

Կողմերը քննարկել են նաև համակարգման կարևորությունն Ուկրաինայում «ռուսական էսկալացիայի սպառնալիքի հանդեպ, երկկողմ գործակցության խորացման հնարավորությունը որպես ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման համար»։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կայանալու է Մոսկվայում, հավանաբար՝ հունվարին։

Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ Թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---