Ադրբեջանը մի շարք զորավարժությունների կմասնակցի 2022-ին, այդ թվում՝ ՌԴ-ում անցկացվող Միջազգային բանակային խաղերին![]() 7 հունվարի 2022 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը մի շարք զորավարժությունների կմասնակցի 2022-ին, այդ թվում՝ ՌԴ-ում անցկացվող Միջազգային բանակային խաղերին, ինչպես նաև Eternity-2022, EFES-2022, «Անխախտ եղբայրություն-2022», «Ձմեռ-2022» զորավարժություններին, տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը` այդ երկրի պաշտպանության նախարարության վրա հղումով։ Նշվում է, որ 2021-ի հոկտեմբերին Ադրբեջանը մասնակցել է Eternity–2021 զորավարժություններին Թբիլիսիում, որին մասնակցել են նաև թուրք զինծառայողներ։ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններն անցնում են ըստ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական գործակցության մասին պայմանագրի։ 2021-ին այդ զորավարժություններն անցկացվել են Նախիջևանում։ EFES-2022 զորավարժությունները նախատեսվում է անցկացնել 2 փուլով՝ դրանք լինելու են շտաբային վարժանքներ համակարգչային աջակցությամբ, և մարտավարական զորավարժություններ մարտական հրաձգությամբ։ «Ձմեռ-2021» զորավարժություններն անցել են Կարսում՝ փետրվարի 1-12-ը։ Միջազգային բանակային խաղերի շրջանակում ադրբեջանցի զինծառայողները մասնակցել են ՌԴ-ում անցկացված «Տանկային բիաթլոն» և «Մշակույթի բանակ» մրցույթներին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |